ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը շնորհայալություն է հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին՝ խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։

Բանաձևում համայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

  • Կիսվել: