Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը Արցախի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի (Junts per Catalunya կուսակցություն) նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝
Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա
Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար:



