կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ի գիտություն ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած արցախցիների

Ի գիտություն ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած արցախցիների

Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները.

 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 /

Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում / հեռ․ 093537833 /

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում / հեռ․ 093537833/

Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում / 093532733/

Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ <զրոյական> տեղեկանքի տրամադրում /093532733/

 
 
 
 

  • Կիսվել: