Հունվար-մարտ ամիսներին Արցախում գրանցվել է 415 ամուսնություն
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Արցախում գրանցվել է 415 ամուսնություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալություն պետ Լիանա Միրզոյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 341-ով:
Հունվար-մարտ ամիսներին, ըստ համայնքների, ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում` 292, Մարտունիում` 40, Ասկերանում` 22: