չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրդեհ՝ Ստեփանակերտում. հաջողվել է բնակելի տունը փրկել ամբողջությամբ այրումից

Հրդեհ՝ Ստեփանակերտում. հաջողվել է բնակելի տունը փրկել ամբողջությամբ այրումից

Այսօր՝ ժամը 16:54-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան 18 հասցեի բնակելի տան նկուղում հրդեհի բռնկման մասին:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառ է հանդիսացել նկուղում առկա չոր խոտածածկի այրումը:

Փրկարարների արհեստավարժության շնորհիվ հրդեհը չի հասցրել տարածվել, ինչի արդյունքում հաջողվել է բնակելի տունը փրկել ամբողջությամբ այրումից:

  • Կիսվել: