Հրադադարը չի գործում․ War Gonzo
War Gonzo տելեգրամյան ալիքը հայտնում է, որ հրադադարը չի գործում: Ադրբեջանի հարվածային անօդաչու թռչող սարքերը հայտնվել են Հայաստանի երկնքում: Գորիս քաղաքի War Gonzo-ի աղբյուրը հայտնում է, որ 10 րոպե առաջ աշխատում էր Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Ենթադրաբար խոցվել է հարձակողական անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական բանակը չի հրաժարվում «Լաչինի միջանցքը» կտրելու փորձերից:
Լրացում. Քիչ առաջ նաև երկրորդ ԱԹՍ-ն խոցվեց Հայաստանի տարածքում:»