երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախորդ օրն Արցախ է վերադարձել 19 փախստական․ ՌԴ ՊՆ

Նախորդ օրն Արցախ է վերադարձել 19 փախստական․ ՌԴ ՊՆ

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 19 փախստական: 2020 թվականի նոյեմբերի 4-ից Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ 52 700 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության եմջ։

Նշվում է, որ Ռուս խաղաղապահները շարունակում են կատարել առաջադրված խնդիրները Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի հսկողություն եւ իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ: 

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայր եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, տրամադրվում է հումանիտար օգնություն բնակչությանը»,-նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: