ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Արցախի ԱԺ լիագումար նիստ

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Արցախի ԱԺ լիագումար նիստ

Հոկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են հոկտեմբերի 28-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր:
 
Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: 
 
Նախատեսվում են նաև պատգամավորների հայտարարություններ:
 
Խորհրդակցության ավարտին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ լիագումար նիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 28-ին՝ժամը 11:00-ին:

  • Կիսվել: