հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել. Ինչ են քննարկել

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել. Ինչ են քննարկել

Ապրիլի 25-ին կայացել է  Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։

Օրենքների նախագծերը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ․ Բաղդասարյանը։

Հիմնական զեկուցողի փոխանցմամբ ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն սահմանել օրենքով, ինչպես նաև հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունն օրենքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխությունների և նոր կարգավորումների սահմանումը։

Պատգամավորների հնչեցրած առաջարկություններն ընդունվել են հեղինակի կողմից և քննարկման արդյունքում կներառվեն վերջնական տարբերակում։

Օրենքների նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը և դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

  • Կիսվել: