երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ աշխատանքների համակարգողն այցելել է Արարատի մարզ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ աշխատանքների համակարգողն այցելել է Արարատի մարզ

Այսօր ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ աշխատանքերի համակարգող Միքայել Վիրաբյանը՝ ԱՀ արդարադատության նախարար, օպերատիվ շտաբի անդամ Սիրան Ավետիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ Արարատի մարզ՝ հանդիպում ունենալով մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

Հանդիպման օրակարգում Արցախից ժամանակավորապես այդ մարզ տեղափոխված քաղաքացիների՝ սոցիալական և տեղափոխման արդյունքում առաջացած այլ խնդիրներին տեղում ծանոթանալն էր և համապատասխան ծրագրերի իրականացման համակարգումը։
Որոշվել է աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Հայաստանի յուրաքանչյուր մարզում ունենալ լիազոր ներկայացուցիչ։

 

  • Կիսվել: