ՀՀ-ն իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը. Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է Փաշինյանին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը.
«Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները:
Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»։