ՀՀ գործող իշխանությունները մինչեւ վերջ պայքարել են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ ԼՂՀ կարգավիճակի որոշման համար. Փաշինյան
ՀՀ գործող իշխանությունները մինչեւ վերջ պայքարել են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ ԼՂՀ կարգավիճակի որոշման համար. Փաշինյան
Կոստանյանը վարչապետին խնդրեց պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նա, երբ ՛՛թավշյա հեղափոխությունից՛՛ հետո Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանում էր, թե ինքը չի շարունակում նախորդ իշխանությունների գիծը, այլ դրանք զրոյից է սկսում:
Այս առնչությամբ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշումը ամրագրված է 2019 թվականի մարտի 13-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Նա պարզաբանեց. ՛՛Այն ժամանակ մենք հստակ հայտարարել էինք, որ չենք պատկերացնում բանակցություններն առանց Ստեփանակերտի մասնակցության, ինչպես նաեւ վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիման վրա` իր ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով՛՛: