երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ և ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն այցելել են Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն

ՀՀ և ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն այցելել են Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  
 
«Քննարկել ենք որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։
 
Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ՝ շրջել ենք պրոթեզարանի բաժիններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
 
Վերահաստատել ենք՝ պրոթեզավորման գործընթացի միջազգային չափորոշիչներին համապատասխան կազմակերպումը, դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը մեր գերատեսչությունների առաջնահերթություններից են»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: