հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հայտնի են Արցախում բուհերի ուսանողների և դպրոցականների մասնակցությամբ անցկացված ֆուտբոլի առաջնության հաղթողները

Հայտնի են Արցախում բուհերի ուսանողների և դպրոցականների մասնակցությամբ անցկացված ֆուտբոլի առաջնության հաղթողները

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, եզրափակվել է Արցախում նախօրեին մեկնարկած ֆուտբոլի առաջնությունը՝ բուհերի ուսանողների և դպրոցականների միջև։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության նախաձեռնող, «Հեռանկար» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Լալայանի մանրամասնեց, որ անձամբ լինելով ֆուտբոլասեր, որոշել է նման նախաձեռնությամբ հանդես գալ։

«Առաջնության մեկնարկը տրվել էր նոյեմբերի 12-ին, որին մասնակցել են «Հեռանկար» ՀԿ-ի, Արցախի պետական, Մեսրոպ Մաշտոց, Շուշիի Տեխնոլոգիական համալսարանների, Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Ստեփանակերտի Սախարովի անվան համար 8 դպրոցի թիմերը»,-ասել է Տ. Լալայանը։

Մրցանակային առաջին տեղն է գրավել ԱրՊՀ թիմը՝ արժանանալով գավաթի, դիպլոմի ու պատվոգրի, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ստեփանակերտի 8-րդ դպրոցի ու Շուշիի տեխնոլորգիական համալսարանի թիմերը։

  • Կիսվել: