ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող ստեփանակերտցի 49-ամյա Նունե Կասպարյանը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող ստեփանակերտցի 49-ամյա Նունե Կասպարյանը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։

«Նրա առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: