երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։

 

  • Կիսվել: