Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 7 դի
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 7 աճյուն, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանցիները, ենթադրաբար, անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:
Այս մասին ասվում է Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետհանձնաժողովի հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճյունների մնացորդները փոխանցվել են փետրվարի 12-ին` Շուշիի մոտակայքում: