երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ջալալ Հարությունյան գեներալը

«Հայաստանի Հանրապետություն». Ջալալ Հարությունյան գեներալը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «2014 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանցիները հերթական փորձն արեցին՝ ճեղքելու Հայոց սահմանը, շատ կամավորականներ մեկնեցին առաջնագիծ: Այստեղ հանդիպեցի գնդապետ Ջալալ Հարությունյանին, ով հանգիստ ու կազմակերպված իր գործն էր անում:

Արցախի նշանավոր զորահրամանատարի մասին իր ծննդավայր Բադարայի գյուղական համայնքի ղեկավար, Արցախյան գոյամարտում գյուղի մարտական ջոկատի հրամանատար Կարեն Արզումանյանն ասաց. «Ջալալի նման զինվորականներ մեր երկրին շատ են պետք: 1992 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, զենք վերցրեց ու միացավ մարտական ջոկատին: Այդ ժամանակ հսկում էինք Քարագլխում: Նա ծնվել է մեր գյուղում, որն ունի հրաշալի բնություն: Եվ այդ բնության շնորհիվ է նաև, որ մեծացել է ազնիվ, բարի և ամենակարևորը՝ հայրենասեր: Այն տարիքում զգացվում էր, որ իսկական զինվորական է և հրամանատար: Իհարկե, ես դեմ էի, որ պատանիները մասնակցեն ռազմական գործողությունների, բայց նրանց հետ կանգնեցնել հնարավոր չէր»:

Ջալալի մայրը՝ բուժքույր Սվետլանա Արուշանյանը, նկարագրեց՝ ինչ պայմաններում էին գոյատևում պատերազմի տարիներին, երբ ռմբակոծվում էր գյուղը, ունեցան զոհեր: Եվ շատերը՝ տարեց ու մանուկ, ցանկանում էին պաշտպանել հայրենի օջախը: Այդ թվում նաև իր որդին էր: Ծանր էր մոր համար պատանի որդուն պատերազմ ուղարկել, բայց հայրենի հողի կանչն առավել էր: Արցախի ռազմական գործիչ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Ջալալը Հայոց բանակի հպարտություններից է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: