ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի եզդիական համայնքում տեղի է ունեցել Արցախի պետական պարգևների հանձնման արարողություն

Հայաստանի եզդիական համայնքում տեղի է ունեցել Արցախի պետական պարգևների հանձնման արարողություն

Ապրիլի 19-ին Տաշիր քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած եզդի ազատամարտիկ Լեոնիդ Կոտեևի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը Լեոնիդ Կոտեևի մորը, ինչպես նաև եզդի ժողովրդի հայրենյաց պաշտպաններին ու նրանց հարազատներին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով շնորհված պետական պարգևները։

Իր խոսքում մշտական ներկայացուցիչն անդրադարձել է հայ և եզդի ժողովուրդների ամուր եղբայրությանը, ընդգծել, որ բոլոր դժվար պահերին եզդի ժողովուրդն իր զենքով հայի կողքին է կանգնել, ինչի վկայություններից են վերջին պատերազմի առաջին օրերին Հայաստանի եզդիական համայնքի՝ լուսահոգի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակության այցն Արցախ, հանդիպումն Արցախի նախագահի հետ, եզդիական կամավորական ջոկատների և ժամկետային զինծառայողների մասնակցությունը պատերազմական գործողություններին, որոնցում շատերն անմահացան հայրենիքի համար մղվող մարտերում։
 
Երեկոյին ներկա են եղել Արցախյան բոլոր պատերազմների տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, եզդի ժողովրդի մշակութային ու հասարակական գործիչներ։
 
May be an image of 3 մարդ, people standing և ներսումը
Միջոցառումը կազմակերպվել էր Տաշիր քաղաքի համայնքապետարանի և «Мала эздйа-Եզդիների տուն» նախաձեռնության կողմից։

  • Կիսվել: