շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Հայաստան» հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրել Մարտունու բուժկենտրոնին

«Հայաստան» հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրել Մարտունու բուժկենտրոնին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի և Արցախի բուժհաստատություններին: Այս մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից: 

«Ընդհանուր թվով 50 մահճակալ և 10 արկղ բժշկական պաշտպանիչ պարագաներ արդեն իսկ բաշխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալին և Մարտունու բժշկական կենտրոնին»,- տեղեկացնում է հիմնադրամը:

  • Կիսվել: