կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստան համահայկական հիմնադրամը հանձն է առել  վերանորոգել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը

Հայաստան համահայկական հիմնադրամը հանձն է առել վերանորոգել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը

Հայաստան համահայկական հիմնադրամը՝ կարևորելով  Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ռազմավարական նշանակություն ունեցող գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ հանձն է առել կենտրոնի վերանորոգումն ու ապահովել է մեծաքանակ բժշկական պարագաներով:

Այս մասին տեղեկացնում են Հայաստան Համահայկական հիմնադրամից:
 
«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այն հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ: Կենտրոնը 23 տարի շարունակ վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակություն ինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը: Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողների համար»,-նշել են Համահայկական հիմնադրամից:

  • Կիսվել: