երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և վանական համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։

«Առանց ռուս խաղաղապահների մարդիկ ևս կարող են այստեղ այցելել, բայց դա վտանգավոր է։ Իսկ հիմա անվտանգ է, քանի որ մեր անվտանգության երաշխիքը ռուսական դրոշն է», - հայտնել է վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը։

Գերատեսչությունը հաղորդում է, որ խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

  • Կիսվել: