կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հադրութի շրջանում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Հադրութի շրջանում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

 

  • Կիսվել: