կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը. Հայքի մշակույթի օմբուդսմենի ահազանգը

Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը. Հայքի մշակույթի օմբուդսմենի ահազանգը

Դեռեւս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի գրասենյակն ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաեւ պատմական նշանակության կառույցներ։ Այս մասին ասված է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի գրասենյակի ֆեյսբուքյանն էջումԼ

«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով եւ յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: