երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հադրութի և Շուշիի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան. Արցախի նախագահ

Հադրութի և Շուշիի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան. Արցախի նախագահ

2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
«Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը:
 
Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո:
Մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է:
 
Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա: Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ»:

  • Կիսվել: