հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
«Հաբ Արցախ». մոտիվացված երիտասարդների համար Ստեփանակերտում ակումբ է գործում

«Հաբ Արցախ». մոտիվացված երիտասարդների համար Ստեփանակերտում ակումբ է գործում

Մեկ ամսից ավելի է, ինչ «Հաբ Արցախ»-ը գործում է Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի Վահե Ֆաթալ սրահում: Հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ Շուշան Քեշիշյանը:

Շուշանը ծնվել և մեծացել է Բեյրութում : Նա մոտ վեց ամիս է, ինչ Արցախում է և վստահ է, որ քանի դեռ այստեղ կան նորարար և առաջադեմ քայլեր անելու ձգտող երիտասարդներ, Արցախը կբարգավաճի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ինձ համար առաջնահերթություն է եղել իմ ներուժը հենց Արցախի զարգացման գործում ներդնելը», - ասում է Շ. Քեշիշյանը: «Հաբ Արցախ»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է և համատեղ աշխատելու վայր Ստեփանակերտում: «Մտահղացումը առաջացավ Արցախի կարիքների գնահատման արդյունքում, երբ հասկացանք, որ այսպիսի կազմակերպությունը իր տրամադրած ռեսուրսներով կարող է մեծ ներդրում ունենալ Արցախի զարգացման գործում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շ. Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ «Հաբ Արցախ»-ի նպատակն է խթանել սոցիալական նորարարականությունն Արցախում և սատարել սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին, որոնք կնպաստեն պատերազմից հետո Արցախի վերականգնմանը: «Մեր առավելությունն է մեր յուրահատուկ միջավայրը, որը խթան է համագործակցության և աջակցության համար, որը կօժանդակի մեր համայնքի անդամներին՝ իրենց գաղափարները նորարարական, շահութաբեր և ազդեցիկ ծրագրերի վերածելու գործում: Մենք նաև աշխատում ենք վերհանել այն հիանալի աշխատանքը, որը կատարվում է Արցախում՝ զանազան ոլորտներում ակտիվ, տաղանդավոր մարդկանց կողմից՝ կիսելով այն Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Բնութագրությունը հասանալի չէ Այս ընթացքում արդեն հասցրել ենք ստեղծել մոտիվացված և եռանդուն երիտասարդների համայնք՝ «Հաբ Արցախ»-ում, ունենք անդամներ, որոնք գրեթե ամեն օր օգտվում են մեր հարթակից, այստեղ են աշխատում, այստեղ են իրենց հանդիպումներն իրականացնում:

Բնութագրությունը հասանալի չէ Կազմակերպել ենք նեթվորքինգի երեկո, որտեղ արցախցի երիտասարդներին հնարավորություն տրվեց կապեր հաստատել սփյուռքի գլխավոր հանձնակատարի, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ: Մենք նաև կազմակերպում ենք վերապատրաստման ծրագրեր և այլ զանազան միջոցառումներ Արցախի սոցիալական ձեռներեցներին և նախաձեռնություններին աջակցելու նպատակով», - նշեց Շ. Քեշիշյանը:

  • Կիսվել: