չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. ԱՀ առողջապահության նախարար

Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. ԱՀ առողջապահության նախարար

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մանրամասներ է հայտնել վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին: 

«Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- ասել է Հայրիյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարը, թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկու զինծառայող՝ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը, զոհվել են: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: 

  • Կիսվել: