Գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտին
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։