կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը եղել է հարաբերական կայուն-լարված ․ ԱՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը եղել է հարաբերական կայուն-լարված ․ ԱՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

  • Կիսվել: