երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել. Պեսկով

Ռուս խաղաղապահները կշարունակեն աշխատանքը Ղարաբաղում, սակայն այդ տարածաշրջանում նրանց գտնվելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել։ Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ»,-ասել է Պեսկովը։ 

«Նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև արդեն սկսված բանակցություններին: Այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է», - ընդգծել է Պեսկովը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: