ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկի են մասնակցել․ նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ

Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկի են մասնակցել․ նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են «Հիշողության այգի» միջազգային ակցիային։

Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում անցկացված ակցիայի ընթացքում զինվորականները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ միասին տնկեցին պտղատու ծառերի 78 տնկիներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի։

Պատերազմի յուրաքանչյուր զոհվածի հիշատակը հավերժացնելու համար նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ։ Յուրաքանչյուր ծառ խաղաղ սերունդների հիշողության և երախտագիտության խորհրդանիշն է։

  • Կիսվել: