Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար։ ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ։
Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: