հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Եթե նույնիսկ ՌԴ-ն ուզենա կամ որոշի դուրս բերել իր ուժերը ԼՂ-ից, նա պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի. Փաշինյան

Եթե նույնիսկ ՌԴ-ն ուզենա կամ որոշի դուրս բերել իր ուժերը ԼՂ-ից, նա պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի. Փաշինյան

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ընդունած որոշման և մանդատի հիման վրա: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Նշվում է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար: Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերն այդտեղից, նա պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի»:

Փաշինյանը հավելեց, որ նույնիսկ այդ պարագայում այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև փորձարկվեն:

«ՌԴ այդ ցանկությունը չի կարող լինել ոչ լեգիտիմ: Եթե այդ սպառնալիքը, որի համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, Ռուսաստանի հրաժարվելու դեպքում միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար»,-նշեց նա:

 

  • Կիսվել: