ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե Հայրենիքը հող է, ապա պետությունը՝ հողատեր. Մայիսի 28-ի առթիվ Արտակ Բեգլարյանի շնորհավորանքը

Եթե Հայրենիքը հող է, ապա պետությունը՝ հողատեր. Մայիսի 28-ի առթիվ Արտակ Բեգլարյանի շնորհավորանքը

Եթե Հայրենիքը արժեքների համախումբ է, ապա պետությունը՝ արժեքների պահապան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ շնորհավորելով Մայիսի 28-ը:

՛՛Եթե Հայրենիքը հող է, ապա պետությունը՝ հողատեր.
Եթե Հայրենիքը սրբություն է, ապա պետությունը՝ սրբապատկեր:

Եվ Հայրենիքի ու պետության գլխավոր կամուրջն ու պարտադիր պայմանը դրանց մշտապես տեր կանգնող ազգն է:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ԱՌԱՆՑ ՈՐԻ ԱՅՍՕՐ ՉԷԻՆՔ ՈՒՆԵՆԱ Ո՛Չ ՀԱՅՐԵՆԻՔ, Ո՛Չ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ԷԼ ԱԶԳ՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: