շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Եթե աշխարհն իրար է խառնվել, պարտավոր ենք անել այն, ինչը մեզնիցէ կախված․ Արցախի նախկին արտգործնախարար

Եթե աշխարհն իրար է խառնվել, պարտավոր ենք անել այն, ինչը մեզնիցէ կախված․ Արցախի նախկին արտգործնախարար

Մասիս Մայիլայնը, ով 2020-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի ԱԳ նախարար էր, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի առիթով․
 
<<Եթե հաշվարկելն ու կանխատեսելն անասելի դժվար է դարձել, եթե աշխարհն իրար է խառնվել, կամ ինչպես ընդունված է ասել՝ «աշխարհն, այո, շուռ է եկել», եթե քեզնից նույն այդ աշխարհում քիչ բան է կախված, ապա կարելի է ու պարտավոր ենք անել այն, ինչ միշտ էլ հաշվարկելի ու կանխատեսելի է, այն, ինչ կարող ենք անել՝ առանց հայացքներս ուրիշներին հառելու, գոնե այն, ինչը վստահաբար մեզնից է կախված։
 
Այսինքն՝ հետևողականորեն ու եռապատկված ջանքերով բարեփոխել ու ամրապնդել պետությունն ու նրա բոլոր հաստատությունները։ Այսպես ավելի պատրաստ կլինենք վատագույն դեպքում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և լավագույն դեպքում՝ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։
 
Շնորհավոր տո՛նդ, Արցախ։ Մեզ կհաջողվի դա անել>>։

  • Կիսվել: