երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Երկարօրյա դպրոց» ծրագիրը տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելու հնարավորություն է ընձեռնում

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելու հնարավորություն է ընձեռնում

«Երկարօրյա դպրոց»-ը Արցախի Հանրապետության կրթական ասպարեզում հաջողությամբ ներդրված ծրագրերից մեկն է:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

«Եթե 2021 թվականի սեպտեմբերին այն պիլոտային էր, ապա այժմ Հնարապետության շրջանների 14 դպրոցներում գործում են «Երկարօրյա դպրոցներ»: Ստեփանակերտ քաղաքում ծրագիրը չի գործում, սակայն առաջիկայում նախատեսվում է ներդնել: «Երկարօրյա դպրոց»-ներում աշխատում են 97 մանկավարժներ, ովքեր համարվում են դասապատրաստողներ, այլ ոչ ուսուցիչներ»,-նշել է Ա. Հակոբյանը:

Նա նշել է, որ «Երկարօրյա դպրոց»-ը հնարավորություն է ընձեռնում նաև լուծելու թշնամու տիրապետության տակ անցած տարածքներից տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելու խնդիրը: «Այս պահի դրությամբ գրանցված են 113 տարհանված ուսուցիչներ, որոնց աշխատանքով ապահովելու տարբերակ է նաեւ նշված ծրագիրը»,-ընդգծել է նա:

Գերատեսչության պատասխանատուն անդրադարձել է նաև համայնքների դպրոցներում առկա թափուր աշխատատեղերի, համապատասխան մասնագետներ գտնելու խնդրին, հատկապես՝ բնագիտական հոսքի առարկաների գծով։ Նա համայնքների կրթօջախները կադրերով համալրելը նախարարության առաջնահերթություններից մեկն է համարել:

  • Կիսվել: