ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 13:00-22:00-ն, «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ, մետրոյի հարևանությամբ):

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ:

Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները:

 

  • Կիսվել: