Երեք տարի հետո «Ազատ Արցախ» թերթը կդառնա 100 տարեկան. Բաբայան
Այսօր այցելեցինք «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ հանդիպում ունեցանք աշխատակիցների հետ: «Ազատ Արցախ»-ը մեր հանրապետության ամենահին կոլեկտիվներից մեկն է: Երեք տարի հետո թերթը կդառնա 100 տարեկան: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի խահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի պահպանողական կուսակցությունը, լինելով ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման եւ զարգացման ջատագով, համոզված է, որ «Ազատ Արցախ» թերթը այսուհետ եւս պետք է լինի մեր լրատվական դաշտի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս համատեքստում մեր կուսակցության տեսլականը կայանում է նրանում, որ թերթը պետք է պահպանել, սակայն տպագիր ձեւաչափից բացի, այն պետք է դառնա տեղեկատվության էլեկտրոնային եւ տեսանյութային հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը ներհայկական դաշտում եւ արտաքին աշխարհում:
Այս ծրագիրը հավակնոտ է, բայց միանգամայն իրատեսական:
Հանդիպումն անցավ շատ ակտիվ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Եղել են շատ օգտակար քննարկումներ:
Շնորհակալություն եմ հայտնում խմբագրության բոլոր անդամներին ջերմ ընդունելության համար»: