հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը․ Շառլ Միշել

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։ Այս մասին Շառլ  Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
 
«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- գրել է Միշելը։
Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: