շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԵՄ-ն երեք տարում ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Արցախից տեղահանված հայերի աջակցությանը

ԵՄ-ն երեք տարում ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Արցախից տեղահանված հայերի աջակցությանը

Եվրամիությունը 2023 թվականից մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու նպատակով։ Այս մասին ասված է ԵՄ պատվիրակության գրասենյակի ինստագրամյան էջում։

Հաղորդվում է, որ նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ( DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոնը՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոնը՝ ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

  • Կիսվել: