հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եղոյանն Իտալիայի Սենատում ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Եղոյանն Իտալիայի Սենատում ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Քննարկեցինք երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Գործընկերներիս մանրամասն ներկայացրի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները։ Խոսեցինք նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության խնամքին առնչվող հարցերից։

Այս և հաջորդ տարվա ընթացքում ԵՄ ֆինանսավորմամբ Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների հետ իրականացնում ենք ՀՀ ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թվինինգ ծրագիրը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Ազգային Ժողովն առաջին անգամ է օգտվում ԵՄ փորձի փոխանակման այս կարևոր գործիքից՛՛,-նշել է Եղոյանը։

 

  • Կիսվել: