երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էական կարիքներից բացի, փախստականները նշել են ԼՂ-ում մնացած փաստաթղթերի և գերեզմանների պահպանության հարցը. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Էական կարիքներից բացի, փախստականները նշել են ԼՂ-ում մնացած փաստաթղթերի և գերեզմանների պահպանության հարցը. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Մի շարք զրուցակիցներ նշել են, որ 2020թ.-ից առաջընթաց է գրանցվել ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ հարցերի վերհանման տեսանկյունից. ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նախնական զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին։

Նա նշեց, որ այցի ժամանակ եղել է Սյունիքում, Ջերմուկում, փախստականների ճամբարում, հանդիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։  

«Իմ ժամանումը ՀՀ համընկել է ԼՂ-ից  հայերի բռնի տեղահանման հետ, կարողացել եմ հանդիպել տեղահանվածների, համայնքներում ու Երևանում ընդունող իշխանությունների հետ։ Տեսել եմ ցավը ու հրատապ խնդիրները, ինչպես նաև տեսել եմ իշխանությունների կողմից հսկայական աշխատանքը՝ լուծելու նրանց հրատապ կարիքները», - ասաց նա։

Ըստ նրա՝ փախստականների գրեթե բոլոր հիմնական կարիքները բավարարված են՝ բնակարանային, ապրուստի միջոցներ։

«Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում խնդիրն ավելի կդժվարանա, միջնաժամկետ լուծումներ են պետք ձեռնարկել՝ միջազգային հանրության աջակցությամբ և խորհուրդներով, ինչն արդեն կատարվում է», - ասաց նա։

Նա նշեց, որ պետք է դյուրացվեն գրանցման մեխանզիմները՝ ապահովելու աշխատանքի և այլ ծառայությունների անսահմանափակ հասանելությունը։ «Էական կարքիներից բացի, փախստականները նշել են ԼՂ-ում մնացած փաստաթղթերի պահպանման և հասանելիության ապահովման և այդ տարածքներում իրենց գերեզմանոցների ու մշակութային ժառանգության պահպանության հարցերը»,-ասաց նա։

«Ես կոչ եմ անում  խաղաղ բանակցությունների կողմերին և այս գործընթացին առնչվող միջազգային հանրության անդամներին՝ դիտարկել այս նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանելու մեխանզիմները և ներդնել արդարադատության վերականգնումը, հաշվետվողականության ապահովումը, ռազմագերիների ու գերիների վերադարձը, ինչպես նաև փոխհատուցումը, որը պետք է արվի ՝ խորհրդակցելով զոհերի հետ», - ասաց նա։  

  • Կիսվել: