երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
75 %-ի համար Մայիսի 9-ը տոն է, շուրջ 22 %-ը տոնակատարությանը Փաշինյանի մասնակցությունը սխալ է համարում․ Հարցում

75 %-ի համար Մայիսի 9-ը տոն է, շուրջ 22 %-ը տոնակատարությանը Փաշինյանի մասնակցությունը սխալ է համարում․ Հարցում

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը` Մայիսի 9-ը, համարո՞ւմ եք կարևոր և տոնական օր» Գելափի հարցմանը քաղաքացիների 75.0%-ը պատասխանել է՝ միանշանակ այո։ 13.6%-ն ասել է, որ ավելի շատ համարում է տոնական և կարևոր օր։ 

Հարցվածների 5.9%-ն ասել է, որ ավելի շատ չի համարում տոնական կամ կարևոր օր, 5.2%-ն էլ միանշանակ տոնական օր չի համարել։   

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի։ Հարցումն անցկացվել է ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Գելափը նաև հարցրել է, թե որքանո՞վ է ճիշտ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ Ի պատասխան՝ քաղաքացիների 36.7%-ն ասել է, որ միանշանակ ճիշտ է, 25.4%-ը՝ ավելի շուտ ճիշտ է։

9.5%-ը նշել է, որ ավելի շուտ սխալ է, իսկ 22.8%-ն ասել է՝ միանշանակ սխալ է։ 

  • Կիսվել: