երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ. Մարտուն Գրիգորյան

Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ. Մարտուն Գրիգորյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝ ՔՊ-ն հույս ուներ, որ ինքը, անձնական խնդիրներից ելնելով, ձայն չէր տա Վարդան Ղուկասյանին։

«Բոլորը մի մարդու պես պահանջում էին՝ «Մարտուն, տուր հնարավորություն, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխեք, այդ հաղթանակը պետք է գա Երևան», մենք մեր քայլերն արեցինք, բայց հաղթանակի ալիքը դեռ Երևան չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նա ասաց, որ անձնական հարցերը մնում են անձնական, այդ հարցերն առաջ չեն բերել, պետք չէ, հիմա պետության ու պետականության խնդիր կա։

«Այս պահին առաջնորդվել անձնական հարցերով՝ սխալ է»,- նշեց պատգամավորը։

Գրիգորյանը գնահատական չտվեց՝ Ղուկասյանը լա՞վ քաղաքապետ է, թե՞ ոչ, ասաց՝ իմաստ չունի, շուտ է։

«Բայց պետք է ասեմ՝ Գյումրիում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ  չէ, Վարդան Ղուկասյանը երեք ուժերի աջակցությամբ է դարձել քաղաքապետ, որը պատասխանատու է թե գյումրեցիների, թե այդ ուժերի առաջ։ Կուզեմ ուղիղ ասել՝ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: