երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպումներ ունենան նաև հայազգի փախստականների հետ. Արցախի ՄԻՊ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպումներ ունենան նաև հայազգի փախստականների հետ. Արցախի ՄԻՊ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպումներ ունենան նաև հայազգի փախստականների և ներքին տեղահանվածների հետ: Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տարբեր երկրների դիվանագետների կողմից «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այլ երկրների դիվանագետները, որոնք հանդիպում են «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին, պետք է հավասարապես հանդիպումներ ու բանակցություններ ունենան նաև Արցախում և Հայաստանում ապրող հայազգի փախստականների ու ներքին տեղահանվածների հետ:
 
Ոչ ոք չի կարող շփոթել փախստական ու ներքին տեղահանված անձանց իշխանությունների հետ. Արցախն ունի միայն մեկ իշխանություն»,- մասնավորապես գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

  • Կիսվել: