Դեկտեմբերի 16-ի դրությամբ Արցախ է վերադարձել 40 հազար բնակիչ
Դեկտեմբերի 16-ի դրությամբ Արցախ է վերադարձել 40 հազար բնակիչ, որոնք ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ-ում, հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։
Ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, և դրա համար վերանորոգվել են 18 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 50 էլեկտրասյուներ։ Վերականգվել է 24 բնակավայրի էլեկտրաէներգիա՝ ընդհանուր 12 հազար բնակչով։