ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: