ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար

Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար

Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պատարա համայնքի մերձակայքում գտնվող Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
 
Նշել է, որ անմիջական մթնոլորտում անկեղծ քննարկումներ են ունեցել արտաքին քաղաաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։
 
«Ուսանողների հարցադրումներն ու կարծիքները շատ հետաքրքիր էին և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք ունենք հայրենասեր և խոստումնալից երիտասարդություն, որը ձգտում է խորացնել իր գիտելիքները և ստանալ լավ կրթություն։ Հենց սա է երկրի զարգացման կարևորագույն գրավականը․ պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության համակցումը հնրավորություն է տալիս արդյունավետորեն զարգացնել պետությունը, չեզոքացնել վտանգավոր հոսանքներն ու գաղափարները։ Այսպիսի երիտասարդական հավաքները կարևոր են և պետք է լինեն շարունակական»,-գրել է Բաբայանը:
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: