ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դարերի ընթացքում Ադրբեջանի ձեռագիրը նույնն է և դեռ ավելի է վատացել. Արցախի թեմի առաջնորդ

Դարերի ընթացքում Ադրբեջանի ձեռագիրը նույնն է և դեռ ավելի է վատացել. Արցախի թեմի առաջնորդ

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը: «Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,-ասել է Արցախի հոգևոր առաջնորդը:Մայր աթոռ սբ. Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը:

Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով- բանակ-եկեղեցի փոխգործակցությունը:

Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

 

Արցախ հանդիպում

  • Կիսվել: