հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններ են ընթանում. Տեր Եսայի քահանա Արթենյան

Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններ են ընթանում. Տեր Եսայի քահանա Արթենյան

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա նշեց, որ հոգևոր սպասավորները հանգիստ իրականացնում են իրենց հոգևոր աշխատանքը։

՛՛Միայն թե մայիսից մենք ուխտավորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցությունների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կա վեց հոգևորական՝ երեք կուսակրոն քահանա և երեք սարկավագ։ Մենք մշտապես կապի մեջ ենք իրենց հետ։ Հոգևոր սպասավորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։ Խաղաղապահները լիարժեք տիրապետում են իրավիճակին, մեր հոգևորականներն էլ հանգիստ իրենց աղոթական վիճակներում են: Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել:

NEWS.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ նշեց, որ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։ 

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,-ասաց նա:

  • Կիսվել: